· Всего пользователей: 23,724 · Новый пользователь: AlgobbedsRess
Полезно
AVC Water 4.11
Ծրագրի նոր տարբերակում կատարված են հետևյալ փոփոխությունները.
1.Admin tools ծրագրում ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման ջրի մինիմալ և մաքսիմալ սակագների միջև ավելացվել է «սակագին» դաշտը, որտեղ արժեք մուտքագրելիս այսուհետև նոր բաժանորդ, ջրամատակարարման կամ ջրահեռացման կետեր ավելացնելիս կարելի է չմուտքագրել «սակագին» դաշտը:
2.Ակտ մուտքագրելիս կարելի է մուտքագրել միայն ծավալը, ծրագիրն ավտոմատ կբազմապատկի ծավալը Admin Tools-ում մուտքագրված «սակագին» դաշտի արժեքով
3.Ակտի մուտքագրման ժամանակ ավելացվել է նոր դաշտ՝ «Կրկնել ջրահեռացման կետի համար»: Դա նշանակում է որ «Այո» ընտրելիս ծրագին ավտոմատ նույն ծավալը և համապատասխան գումարը կմուտքագրի ջրահեռացման կետի համար:
4.Իրավաբական անձանց համար փոխադարձ հաշվարկների ակտ տպելիս հնարավոր է ընտրել (տնօրենից բացի) 2-րդ աշխատակցի անունը իրավասու է ստորագրել փաստաթուղթը:
5.ԻԲ-1 հաշվետվությունը կարելի է տպել միայն հանրագումարի դաշտերը «Տպել միայն հանրագումար» դաշտում «Այո» նշելով:
6.Հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգով դուրս գրման համար ավելացվել են հետևյալ հնարավորությունները.
- հնարավոր է արտահանել միանգամից 255 հաշիվ 1 ֆայլում
- ընտրել կամ չընտրել ՀՎՀՀ չունեցող բաժանորդներին
- ծրագիրը չի անդրադառնա նշված ժամանակահատվածում ծախս չունեցող բաժանորդներին
Դրա համար անհրաժեշտ է.
- «Խմբավորել 1 ֆայլում» դաշտում մուտքագրել թե 1 ֆայլի մեջ քանի հաշիվ պետք է արտահանվի: Մաքսիմալ թույլատրելի քանակը 255-ն է. Եթե նշվել է օրինակ 600 բաժանորդ ապա ծրագիրը կարտահանի 3 ֆայլով՝ 2 հատ 255 և 1 հատ 90 հաշիվ պարունակող ֆայլեր:
- «Հարկային հաշվի xml» գործողության մեջ «Արտահանել ՀՎՀՀ չունեցողներին» դաշտում ընտրել անհրաժեշտ տարբերակը,
- կատարվում է ավտոմատ